Նախագահ Պուտինը ստացել է իմ նամակը։ Նա գրավոր պատասխանել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
«Իմ ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել է Պուտինի թիմի հետ՝ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ»,-նշել է նա։
Տիկին Թրամփը նաև հավելել է, որ ՌԴ-ն ցանկություն է հայտնել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել արտաքսված երեխաների հետ կապված ներկա իրավիճակի վերաբերյալ:
Իր հերթին Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մելանյա Թրամփն աջակցել է Ուկրաինայից ռուս աղջկա վերադարձին:
«Իր մեծ մարդասիրական գործունեության շրջանակներում Մելանյա Թրամփը օգնել է մի ռուս աղջկա վերադառնալ Ուկրաինայից և վերամիավորվել ընտանիքի հետ»,-նշել է Դմիտրիևը:
Տեսանյութը՝ այստեղ: