00:00:00

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների

02:15, 31 մայիս 2018 Իրավական

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ: Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ: Հարցրերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար: Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար: Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր