00:00:00

Աղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ․ Նաիրի Սարգսյան

14:54, 09 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Աղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Գույքահարկի փոփոխություն կատարվեց, աղքատ բնակչության վրա գույքահարկի բեռի ավելացում կատարվեց, մինչդեռ կարելի էր չշահագործվող գործարանների գույքահարկերը բարձրացնել անհամաչափորեն, ընդ որում գործարկվողինը նվազեցնել, իսկ չաշխատողինը բարձրացնել։ Սա գործիք է, որով ստիպում ես նրան կամ գործարկել, կամ վաճառել կարող մարդկանց։ էլեմենտար լուծման տարբերակ է։

Բայց ի՞նչ արեցին, կմախքների եղած սարքավորումները վաճառեցին, պատերը մնացին, որևէ գործարկում, վերագործարկում չկա, վաճառելու տրամադրություն չկա, կապիտալը թող մնա, հետագայում կորոշեն՝ ինչ անեն»,-նշել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ պետք է ունենալ հարյուրամյա ռազմավարություն՝ տնտեսության զարգացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր