00:00:00

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

07:32, 09 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։

Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։

Փաշինյանի հետ Բրյուսել են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Պատվիրակության կազմում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր