00:00:00

Եկեղեցին իշխանությանն ընդառաջ քայլ է անում․ «Հրապարակ»

08:34, 09 հոկտեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ Էջմիածինը նշում էր իր 2710-ամյակը:

Վաղ առավոտից քաղաքում տարբեր միջոցառումներ էին։

Էջմիածին էր գնացել նաեւ ԱԺ նախագահը, այցելել էր Մայր Աթոռի բակ, լուսանկարվել, մոմ վառել, ցույց տվել, որ հոգեւոր քաղաքում իրենց կան ընդունողներ, այսինքն` էջմիածինցիներն աջակցում են Եկեղեցու դեմ արշավը։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն էլ տոնի մեկնարկը տվել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակում ծաղիկ դնելով:

Նրա եւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ քայլում էին մի քանի հոգեւորական, այդ թվում՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլերով փորձում է վերականգնել իրենց սասանված հեղինակությունը: Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը, եւ հոգեւոր սպասավորները, թերեւս, նրա գիտությամբ են մասնակցել իշխանավորների միջոցառմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 09. 10․ 25 թ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր