00:00:00

Հայաստանն ու Ղազախստանը համաձայնել են շարունակել երկխոսությունը

08:36, 07 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Երևանի ու Աստանայի միջև երկկողմ քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը և Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Երմուհամբեթ Կոնուսպաևը։

Այս մասին նշված է Ղազախստանի կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ղազախա-հայաստանյան համագործակցության ներկայիս օրակարգը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, և համաձայնեցրել են առաջիկա երկկողմ միջոցառումների ժամանակացույցը։

«Բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել շարունակել երկխոսությունը իրենց արտաքին գործերի նախարարությունների միջև ղազախա-հայաստանյան համագործակցությունն ավելի ամրապնդելու համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր