00:00:00

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է.սպանությունը բեմադրություն էր

01:44, 31 մայիս 2018 Աշխարհ

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է սպանության փորձը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, որից հետո հենց Բաբչենկոն դուրս է եկել լրագրողների մոտ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ տեղեկություն են ստացել, որ լրագրողի դեմ մահափորձ է ծրագրվում և կանխել են այն։ Գրիցակը կրկին մեղադրանք է հնչեցրել ռուսական հատուկ ծառայությունների հասցեին Բաբչենկոյի սպանությունը ծրագրելու համար: «Երեք ժամ առաջ այս հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է մեր կողմից Կիևում: Այս պահին ընթանում են հետաքննական գործողությունները, խուզարկվում է նրա բնակության վայրն ու ժամանակավոր կացարանը»,-ասել է Վասիլի Գրիցակը: Ռուս լրագրող Բաբչենկոն հայտարարել է, որ մեկ ամիս առաջ իրեն տեղեկացրել են իր դեմ ծրագրվող «պատվերի» մասին և առաջարկել մասնակցել հատուկ գործողությանը: Նրա խոսքով՝ դա նախապատրաստվել է երկու ամիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր