00:00:00

Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատը վերսկսել է աշխատանքը

01:15, 31 մայիս 2018 Տնտեսություն

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն հայտնում է, որ աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ բանակցությունները տվել են արդյունք. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն 30.05.2018թ., ժամը 16.00-ից վերսկսվել է Ընկերության 25.05.2018թ. ժամանակավորապես ընդհատված արտադրական գործունեությունը, 29.05.2018թ. դադարեցվել է աշխատավարձի   բարձրացման պահանջով մի քանի աշխատողների 28.05.2018թ. հայտարարած հացադուլը: Ընկերությունը բանակցությունների արդյունքում պատրաստակամություն է հայտնել 2018թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնելու բոլոր աշխատողների աշխատավարձերը: Ի լրումն դրա՝ 31.05.2018թ. սկսած աշխատանքներ կտարվեն Ընկերության և աշխատողների միջև 27.12.2016թ. կնքված կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատանքային կոլեկտիվի նոր խորհրդի ձևավորման ուղղությամբ: Ձևավորված խորհուրդն անհապաղ ձեռնամուխ կլինի աշխատանքի և վարձատրության պայմանների վերաբերյալ աշխատողների բարձրացրած այլհարցերի լուծմանը: Ընկերությունը պարտավորվել է նաև 28.05.2018թ. Շահումյանի հանքում հացադուլ հայտարարած աշխատակիցներին պատասխանատվության չենթարկել Ընկերության ներքին կանոնակարգերի և տեխնիկական անվտանգության կանոնների խախտման համար, ինչպես նաև՝ աշխատանքից ազատումը որպես կարգապահական տույժ չկիրառել 25.05.2018թ. մինչև 30.05.2018թ. աշխատանքի դուրս չեկած աշխատակիցների նկատմամբ: Ընկերությունը վստահ է, որ աշխատանքային խորհրդի ձևաչափով աշխատանքը կամրապնդի ղեկավարության և աշխատողների միջև փոխըմբռնումը և ապագայում արդյունավետ հարթակ կապահովի հարցերի կառուցողական քննարկման և լուծման համար: «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ 30.05.2018թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր