ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հրապարակել է արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութ, որտեղ իրեն պատկերել է «մահի» կերպարանքով, որը եկել է Սպիտակ տուն՝ դեմոկրատների հոգիների հետևից։
Տեսանյութում հնչում է հետևյալ երգը. «Դեմոկրատներ, երեխաներ։ Ահա՛, գալիս է մահը։ Նա կկապի ձեր ձեռքերը։ Ահա՛, գալիս է մահը։ Դուք չեք կարողանա թռչել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն էր հրապարակել արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութ՝ իր կերպարով։