«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին։
Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ, և շատ շուտով այդպես էլ լինելու է»։