Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մեծ հույս ունի, որ ԱՄԷ «MASDAR» ընկերության կողմից արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային էլեկտրակայանի կառուցումը կսկսվի 2026թ․։ Այս մասին նա ասաց այսօր «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:
Նախարարը հույս հայտնեց, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2027թ-ին։
Հավելենք, որ 200 ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզում։