00:00:00

Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև եկեղեցու դեմ քաղաքական հարձակում. ՀՅԴ ԳՄ

15:47, 03 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։

«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը»,– ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր