00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն. shamshyan.com

00:38, 31 մայիս 2018 Իրավական

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր