00:00:00

«Արա Զոհրաբյանն իմ վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին». Տիգրան Աթանեսյան

00:15, 31 մայիս 2018 Իրավական

Քիչ առաջ տեղեկացել եմ, որ Արա Զոհրաբյանն իմ վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ կապված իմ կողմից ԱԱԾ տնօրենին ուղարկված հարցման հետ` «փաստաբանների ցուցակների» մասին: Հետաքրքիր է, թե քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է հանցակազմ հայտնաբերել այդ պարոնը իմ սահմանադրական իրավունքը իրացնելու գործողության մեջ: Դե որ ասում եմ, իրավաբանությունը պետք է սկսել սովորել լսարաններում, այլ ոչ թե շարահրապարակում, ոմանք ինձ չեն հասկանում: Ճիշտն ասած, արդեն չեմ հիշում թե վերջին երկու տարում սա որերորդ հաղորդումն է, որերորդ կարգապահականն է կամ իմ վրա ներազդելու փորձը, երևի պարոնը զգում է իր ամբողջատիրական աղանդի մոտալուտ վախճանը և կատարում է նման ջղագրգիռ գրչագործողություններ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր