00:00:00

Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքականությունը կարող է լինել ոչ թե աթոռների համար մրցավազք, այլ գործ՝ հանուն պետության․Սարգսյան

20:47, 26 սեպտեմբեր 2025 Տնտեսություն

Այսօր քաղաքացին տեսնում է, որ իր հետ միասին քաղաքական դաշտի մեծամասնությունը ցանկանում է մեկ ժամ շուտ հեռացնել օրվա իշխանություններին։ Տեսնում է, որ հեռացնել ցանկացողները շատ են, բայց հեռացողը դեռ չի հեռացել։ Հետևաբար խնդիրը հեռացնել ցանկացողների հետևողականության և կազմակերպվածության մեջ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար ՝Նաիրի Սարգսյանը։ «Ուստի մենք պարտավոր ենք կազմակերպչամարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները։ Մեզ անհրաժեշտ է իրական միավորում, դա հնարավոր է միայն կամուրջներ կառուցելով և անկյունները հարթելով, և ոչ անկյունները սրելով։ Երկրի ապագան չի կարող սպասել, մենք պետք է ապացուցենք որ քաղաքականությունը կարող է լինել ոչ թե մրցավազք աթոռների համար, այլ գործ հանուն պետության», - նշել է Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր