00:00:00

Գիտնականներն աուտիզմի դեպքերի աճը կապում են պարացետամոլի հետ

18:47, 25 սեպտեմբեր 2025 Առողջություն

ԱՄՆ–ում աուտիզմը ախտորոշվում է արդեն յուրաքանչյուր 31-րդ երեխայի մոտ, ինչը մասնագետները համարում են «էպիդեմիա»։ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դրա պատճառներից մեկը կարող է լինել հղիության ընթացքում պարացետամոլի օգտագործումը և առաջարկեց սահմանափակել դեղի կիրառությունը։

Գիտնական Անչա Բարանովան նշում է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ պարացետամոլ ընդունած կանանց երեխաների մոտ աուտիզմի և ՍԴՎՀ դեպքերը 20%–ով ավելի հաճախ են գրանցվել։ Սակայն, ըստ նրա, սա ուղիղ կապ չի ապացուցում․ աուտիզմի աճը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ գենետիկայից մինչև սթրես ու շրջակա միջավայրի ազդեցություն։

ԱՀԿ–ն և եվրոպացի հետազոտողները ևս ընդգծում են, որ վստահ ապացույցներ չկան։ Բարանովայի խոսքով՝ խնդիրը ավելի շատ սոցիալական է․ հղիները և փոքր երեխաներ ունեցող կանայք հաճախ են կախված դեղամիջոցից աշխատանքի և կենցաղային ծանրաբեռնվածության պատճառով։ «Միայն պարացետամոլը սահմանափակելով աուտիզմի խնդիրը չենք լուծի», – ասել է նա, գրում է Лента.ру-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր