00:00:00

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

23:28, 30 մայիս 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստաի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական օգնության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հաշվի առնելով հարևան բարեկամ երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելությունները, գլխավոր դատախազները շոշափել են նաև Հայաստանում և Վրաստանում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը, միջազգային հանցավորության դեմ  համատեղ պայքարի կառուցակարգերը կատարելագործելու հնարավորություններին վերաբերող հարցեր: Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին իր հրավերն ընդունելու և դատախազության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար՝ նշելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանք գործադրել երկու երկրների դատախազական համակարգերի միջև շփումներն առավել ակտիվացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներով գործաակցությունը խորացնելու ուղղությամբ: Շնորհավորելով պարոն Շոթաձեին Վրաստանի անկախության, ինչպես նաև երկրի դատախազության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ մեծ խորհուրդ կա, որ դրացի բազմադարյա ժողովուրդներն այս օրերին միասին են կիսում անկախության նվաճման հոբելյանական տոները՝ ինչը պարտավորեցնում է ավելի սերտացնել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջը սիրով հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հուլիսին կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: ՀՀ գլխավոր դատախազը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում՝ մասնակցելու այդ երկրի դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր