00:00:00

Պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ. Օսիպյան

22:31, 30 մայիս 2018 Իրավական

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն են անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Ոստիկանության պետը խոսել է օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Վալերի Օսիպյանը նշել է, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Կրկին ընդգծվել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը: Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը դիմելով ճանապարհային ոստիկաններին՝ նշել է ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր