00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

22:30, 30 մայիս 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական: Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Արգենտինայի միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի  նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին: Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր