00:00:00

ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ուսումնասիրվում է ձերբակալման պրակտիկա

21:30, 30 մայիս 2018 Իրավական

ՀՀ դատախազությունը շարունակում է քրեական գործերի քննության ընթացքում անձի հիմնարար իրավունքների սահմանափակումներ ենթադրող դատավարական ինստիտուտների կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված համակարգային ուսումնասիրություններն ու դրանցից բխող միջոցառումները: Հերթական ուսումնասիրության առարկան ձերբակալման՝ որպես անձի ազատության իրավունքը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցի պրակտիկան է, դրա կիրառման տարածվածության և հիմնավորվածության հետ կապվող խնդիրների լուծումները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման և կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները: Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաև կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր