00:00:00

Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ. Աբրահամյան

06:10, 05 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:

Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:

Ծնունդդ շնորհավոր, Դավիթ ջան:

Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր