Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում մանրամասներ է հաղորդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցից:
Նա նշել է, որ քննարկման հիմնական թեման եղել է «ինչպես իրավիճակը մղել դեպի իրական խաղաղություն»։
«Քննարկել ենք զանազան տարբերակներ, և դրանցից ամենակարևորը վճռական միջոցներով, հատկապես տնտեսական միջոցներով ճնշումն է՝ պատերազմը դադարեցնելու համար։ Խաղաղության բանալին ռուսական ռազմական մեքենան փողից, ռեսուրսներից զրկելն է։ Խոսել ենք նաև Ուկրաինայի երկնքի առավելագույն պաշտպանության մասին։
Մինչև խաղաղության հաստատումը, ուկրաինացիները չպետք է կախված լինեն Ռուսաստանի շարունակական հարձակումներից։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չպետք է կյանքեր խլեն։
Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է քննարկման դնել իր երկնքի պաշտպանության ձևաչափ։ Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Թրամփին մեր ժողովրդին աջակցելու համար։ Մենք համաձայնության ենք եկել հետագա շփումների վերաբերյալ»,-հայտնել է Զելենսկին: