00:00:00

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

16:32, 04 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներ, կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր