00:00:00

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները

12:46, 04 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր