00:00:00

Երևանի և Բաքվի կողմից վաշինգտոնյան հռչակագրի իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը․ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար

09:35, 04 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը։

 

Նա դա անվանել է հնարավոր շրջադարձային կետ։

 

«Դրա իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին», - ընդգծել է Բերսեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր