ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին, որը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում մեծ ներդրում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Սա ևս մեկ կարևոր ներդրում է Եվրասիական մեծ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։