00:00:00

Գրիգորյանն ու Գրոնոն վաշինգտոնյան հանդիպումն ու Հայաստանի տնտեսական ներուժն են քննարկել

14:34, 03 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր