00:00:00

Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է. Տաթևիկ Հայրապետյան

10:23, 03 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։

Սա երեկ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, ով նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է։ Մինչդեռ ՀՀ իշխանական քարոզչամեքենան փորձում է հայ հասարակությանը համոզել՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր Ադրբեջանը հրաժարվել է իր զավթողական ծրագրերից։ Սակայն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են անթաքույց բարձրաձայնել այդ ծրագրերը, որոնց չտեսնելը, չգիտակցելը և ժամանակին չկանխելը լուրջ ռիսկեր է պարունակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր