00:00:00

Մոսկվան սպասում է Թրամփի պատասխան այցին. ՌԴ ԱԳՆ

08:10, 03 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանը Անքորիջում կայանալիք գագաթնաժողովից հետո սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխան այցին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր երկրի նախագահը սա ասել է Ալյասկայում կայացած գագաթնաժողովին մասնակցելուց հետո։  Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», - ասել է դիվանագետը։

Օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թրամփը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ  հանդիպում անցկացրին։ Գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայում և ավարտվել է նրանով, որ առաջնորդները հայտարարել են «նշանակալի առաջընթացի» մասին, սակայն առանց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Քաղաքական գործիչները քննարկել են հիմնական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում զինված հակամարտության դադարեցումը։

Գագաթնաժողովից հետո Թրամփը հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին։ Իր հերթին Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր