00:00:00

Ռազմավարական համաժողովի քարտուղարին է ներկայացվել, թե ինչ է անում ՀՀ-ն «խաղաղության հասնելու համար»

15:55, 02 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Սեպտեմբերի 1-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել համաժողովի գլխավոր քարտուղար Պետեր Գրկի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասներն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրված ջանքերը:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի ու կիսվել բարձր մակարդակի համաժողովների կազմակերպման կուտակած փորձով: Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսության» և «Բլեդ ռազմավարական համաժողովի» միջև համագործակցության համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր