00:00:00

Թոմ Քաթինան կայցելի Հայաստան

19:34, 30 մայիս 2018 Աշխարհ

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Երեւան։ «Ավրորա» մրցանակի 2017թ.դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւդրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, եւկամփոփվի «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Կարեւորագույն միջոցառումներից են լինելու նաեւAuroraDialogues ամենամյա քննարկումները, որոնք միջազգային նոր հարթակ են, ուր մարդասիրության եւ բիզնեսի ոլորտների առաջատարները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունը ինչպես կարող է իմաստալից ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։ Թոմ ՔաթինանԵրեւան կժամանի մայիսի 31-ին եւ կսկսի իր ուղեւորությունըՀայաստանով եւ Արցախով։ Հունիսի 4-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանումնա հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին եւ ծառ կտնկի Հիշողության պուրակում։Նույն օրը նա կմասնակցի իրեն իբրեւ «Ավրորա» մրցանակի 2017 թվականի դափնեկրի պատկերող հատուկ նամականիշիթողարկման շնորհանդեսին։ Որպես կաթոլիկ միսիոներ՝Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից մեկնելով Սուդան՝փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրությանեւ մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանցփրկողների,նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։ Նուբա լեռների բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժ Թոմ Քաթինանհունիսի 5-ինկժամանի Զանգեզուր եւ կանգ կառնի Սիսիանի զինվորական հոսպիտալում, որտեղ կհանդիպի գործընկեր բժիշկների հետ։ Հանդիպմանը կհետեւիՍիսիանի Մշակույթի տանըկազմակերպված զրույց տեղի բուժաշխատողների եւ այլ մասնագիտական անձնակազմերի հետ։ Այստեղ կցուցադրվի նաեւ «Ոչ նուբացի բժիշկները Նուբայում» ֆիլմը, որն ամփոփում էայն երեք հայ բժիշկների գործունեությունը, որոնք2017 թվականի մայիսին բժիշկ Քաթինայինփոխարինելու համար մեկնեցին Նուբա լեռներ՝հնարավոր դարձնելով Թոմ Քաթինայի ներկայությունը 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Մրցանակի հյուրը հնարավորություն կունենա նաեւվայելելոււ Հայաստանի հարավը՝այցելելով Գորիս, Հալիձոր, Տաթեւի վանական համալիր եւ «Տաթեւեր» ճոպանուղի։Տեղի համայնքի հետ հանդիպումից հետո Թոմ Քաթինան կմեկնի Արցախ, որտեղ կհանդիպի նաեւարցախցի երիտասարդության, ուսանողության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բժիշկների ու պետական պաշտոնյաների հետ։ Անցյալ տարվա նմանատիպ այցելության ընթացքում բժիշկ Քաթինան, խոսելով Հայաստանի մասին, ասել է. «Այսպիսի հյուրընկալության կյանքումս երբեք չեմ հանդիպել եւ խորապես զգացված եմ Հայաստանի ժողովրդից։ Երբ եկա, ինձ թվաց, թե ընտանիքիս հետ եմ։ Ու մեկը չէ՝ բոլո՛րն էին այդպիսին։ Ուր գնայի, միեւնույն ընդունելությանն էի արժանանում։ Դուք շատ ուրույն մի բան ունեք այստեղ, իսկապե՛ս։ Կուզեմ հայ ժողովուրդն իմանա, որ անչափ բացառիկ բան ունի իր երկրում։ Մի՛ կորցրեք դա»։ Հայաստան այցելությունից հետո Թոմ Քաթինան կվերադառնա Սուդան՝ շարունակելու իր գործը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր