Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով։
Դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ մեղադրյալներից Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկա չէր։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու, որն իր խոսքով շատ կարևոր է, և առաջարկեց դատական նիստը շարունակել դռնփակ կարգով։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը խնդրեց նիստը լուսաբանող լրագրողներին և օպերատորներին դուրս գալ, իսկ դատարանի դահլիճում մնան միայն դատավարության մասնակիցները։
Մանրամասները՝ տեսանյութում։