00:00:00

Արցախի հարցը չի՛ փակվել, մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք. Թագուհի Թովմասյան

05:25, 02 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ցավով է արձանագրում, որ իշխանությունների ապիկարության հետևանքով Արցախը զրկվեց պետականությունից։

«Բայց որևէ իշխանություն չի կարող ջնջել մեր ժողովրդի ազատության համար մղած պայքարի և հազարավոր նահատակների հիշատակը։

Արցախի հարցը չի՛ փակվել։ Մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք, ու քանի դեռ մեր պատմամշակութային ժառանգությունը վտանգված է օտար բարբարոսությունից, և մինչ մեզ «խաղաղություն» են պարտադրում՝ հայ ժողովրդի իրավունքների հաշվին, որևէ մեկը չի՛ կարող հայտարարել, թե ամեն ինչ ավարտված է։

Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ:

Շնորհավո՜ր Ազատ, անկախ Արցախ...»,- նշել է Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր