ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր հանդիպում չի եղել», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցել են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։