Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար Հայաստանին ուղղված ադրբեջանական պահանջներից մեկն էր։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։
«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է նա:

Քիչ առաջ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում ընդունեց դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։