2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։
Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները կորցրել են իրենց ուժը և անվավեր են ճանաչվել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։