Հայաստանի պատմության դասագրքերում Արցախի նախագահի մասին զրպարտչական տեղեկություններ կան, ներկայիս իշխանությունը Արցախի անկումը ուզում է բացառապես վերագրել Արցախի իշխանությանը։ Այդ մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ հայցադիմում է ներկայացնելու դատարան․
«Դիմում եմ ուսուցիչներին՝ դասագրքերում տեղ գտած տեղեկությամբ չառաջնորդվեք, կոչ եմ անում բոլորին գործողություններ ձեռնարկել՝ դասագրքերը ծրագրից դուրս բերելու համար․ երեխաների մոտ չպետք է համոզմունք ստեղծվի, որ Արցախը հանձնված է»,- ասել է նա։
Տեսանյութը՝ հղմամբ։