Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով: Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև։
Սի Ծինփինն ասել է, որ ադրբեջանա-չինական համագործակցությունը ամրապնդվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում, նշել է չինական ապրանքների Ադրբեջանի տարածքով տեղափոխման կարևորությունը և Տրանսկասպյան երթուղու նշանակությունը: