00:00:00

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում

06:38, 31 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չինաստանում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործումը։

Նա ընդգծել է Միջին միջանցքի նշանակությունը և նշել, թե «Զանգեզուրի երթուղու» բացումը կուժեղացնի դրա ներուժը:

Հաջիևը խոսել է Չինաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունից՝ ասելով, որ այն աճել է 40 %-ով. «Այս համագործակցությունն ընդգրկում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, վերականգնվող էներգետիկան և թվային փոխակերպումը», – ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր