00:00:00

Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «բարձր է գնահատել» ՀՀ-Ադրբեջան վաշինգտոնյան պայմանավորվածությունը

16:58, 30 օգոստոս 2025 Քաղաքականություն

Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։

 

Նաջաֆլին նշել է, թե իբր Հայաստանի քաղաքականության պատճառով Նախիջևանը կտրվել է Ադրբեջանի հիմնական տարածքից, իսկ ցամաքային տրանսպորտային կապերն ընդհատվել են, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները կարեւոր հեռանկարներ են բացում տարածաշրջանի ապագայի համար:

 

Իր հերթին Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նա ընդգծել է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, և կարևորել լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր