00:00:00

Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը. հարցում

19:48, 29 օգոստոս 2025 Քաղաքականություն

Ռուսաստանցիների մեծամասնությունը դրական է գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը։ Ըստ Հանրային կարծիքի հիմնադրամի (ФОМ) հարցման արդյունքների՝ հարցվածների 81%-ը կարծում է, որ պետության ղեկավարը լավ է աշխատում, և միայն 6%-ն է հակառակ տեսակետն արտահայտել, հաղորդում է РИА Новости-ն։

Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 80%-ը նշել է, որ վստահում է նախագահին, անվստահություն է հայտնել միայն 9%-ը։

Քաղաքացիների կեսից ավելին՝ 55%-ը կառավարության աշխատանքը դրական է գնահատում՝, հակառակ տեսակետն է արտահայտել հարցվողների 22%-ը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինին աջակցում է հարցվածների 57%-ը, մինչդեռ նրա աշխատանքից դժգոհ է 10%-ը։

Եթե Պետդումայի ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ընտրողների 43%-ը կքվեարկեր «Եդինայա Ռոսիա»-ի օգտին, 9%-ը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության, 7%-ը՝ Կոմունիստական ​​կուսակցության, 4%-ը՝ «Արդար Ռուսաստանի» և 3%-ը՝ «Նոր մարդկանց» կուսակցությունների օգտին։

«ФОМнибус» հարցումն անցկացվել է օգոստոսի 22-24-ը՝ տներ կատարված հարցումների միջոցով։ Հարցմանը մասնակցել են 51 շրջանների 97 բնակավայրերի 18 տարեկանից բարձր 1500 ռուսաստանցիներ։ Վիճակագրական սխալմունքը չի ​​գերազանցում 3,6%-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր