00:00:00

ՏՄՊՊՀ-ի բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ

18:45, 30 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի բյուջեն կազմել է 212 մլն 500 հազար դրամ և օգտագործվել է նախատեսված հոդվածներով: Ըստ նրա՝ ընդհանուր 1 մլն 700 հազար դրամ տնտեսում ունեն: Պավել Ղալթաղչյանը նշեց, որ 350 վարութ են հարուցել, որից 122-ի դեպքում հետևել են կարգավորման խնդիրներ և պատժամիջոցներ են կիրառվել: ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե վարույթների շնորհիվ հիմնականում ինչ են բացահայտել: Պավել Ղալթաղչյանը նշեց, որ վարույթները եղել են բոլոր չորս ուղղություններով՝ գերիշող դիրք, չարաշահումներ, մոլորեցում սպառողին և մենաշնորհներ: «Մենք ունեցել ենք դեպքեր գերիշխող դիրքի չարաշահման, դա վերաբերվել է շոկոլադի բատոնների շուկային, որտեղ չհիմնավորված իջեցումներ են եղել, առաջին դեպքն էր, որ կասկած կար՝ շուկայից դուրս մղելու նպատակ է ունեցել գների իջեցումը»,-ասաց նա: Բացի այդ, ըստ նրա, կասկած կար, որ երրորդ անձի կողմից փորձ է արվել միջամտել ավիաընկերությունների շուկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր