«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ քաղաքապետի թեկնածուն կլինի հրապարակախոս, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ընտրություններին ընդառաջ։ Աստծով»։