00:00:00

Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ

12:48, 29 օգոստոս 2025 Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

«Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին գրառում էր արել նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը՝ նշելով, որ պայմանավորվել են դիտարկել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր