Մենք գործ ունենք հանցավոր անփութության հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Ծիծեռնակաբերդի հումահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներին։
«Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ԿԳՄՍ նախարարն այնքան հետամուտ չի եղել, որ տեսնի՝ ովքեր են պատասխանատու։ Երբ այս բանվորներին հանձնարարություն են տալիս, իրենք չեն հասկանում՝ ինչ շինություն է, ի՞նչ նշանակություն ունի այս երկրի քաղաքացիների համար։ Այստեղ բանվորներ են, որոնք հազիվ խոսում են հայերեն, կարող է` չհասկանան հրահանգները»,- ասաց Դեմոյանը։