00:00:00

Կառավարությունը ես եմ. Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է աշխատանքից

06:11, 29 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից» ։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր. «Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է։ Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր