Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում արդեն երկրորդ օրն է՝ լույս չկա։ Բնակիչներն ահազանգում են՝ խանութներում փչացել են մթերքները՝ առանց սառնարանի։ Ահազանգում են ՀԷՑ թեժ գիծ ժամերով, սակայն, կամ հեռախոսազանգերին չեն պատասխանում, կամ որեւէ հստակ պատասխան չեն տալիս։ Գյուղում արդեն կատակում են․ գուցե միջնորդեն Ռիչարդ Մադլենյանին՝ հույս ունենալով, որ ՀԷՑ-ը իրեն կպատասխանի, եւ՛ իրենք կուրախանան, եւ՛ Մադլենյանը՝ եւս մեկ անգամ։