Երեկ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը որոշել է ազգուտակին ևս հետը տեղափոխել Միացյալ նահանգներ: Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Մկրտչյանի հարազատները հատկապես վերջին ամիսներին զբաղված են եղել ճամպրուկները հավաքելով: Ավելին Մկրտչյանի քույրը մեր աղբյուրների փոխանցմամբ վաճառել է բիզնեսն ու տեղափոխվում է ԱՄՆ:
Սա իհարկե չի նշանակում, որ Մկրտչյաններն իրենց պատկանող ամբողջ ունեցվածքն են վաճառում: Մեզ ասացին, որ ամեն դեպքում Փարաքարի ճանապարհին գտնվող օբյեկտներից մեկը, որը ևս պատկանում է նախկին նախարարի ընտանիքին չի հանվել վաճառքի, այն, որպես գործող բիզնես շարունակելու է մնալ իրենց ընտանիքին: