00:00:00

Ամբիցիոզ է հնչում, այսօր ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. Փաշինյան

09:32, 28 օգոստոս 2025 Տեսանյութեր

Իհարկե, շատ ամբիցիոզ է հնչում այս հայտարարությունը, բայց պետք է ընդգծեմ, որ հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա որևէ արտառոց բան չէ, քանի որ զարգացման տրամաբանությունը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա ցանկացած պահի արձանագրվի երկրի զարգացման առավել բարձր մակարդակը»,-ասաց նա։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ կատարողականի քննարկումների ժամանակ էլ խոսել էր, որ աշխատատեղերի ու միջին աշխատավարձի աճի գնահատականներն ու արձագանքները նույնպես հաստատում են, որ ՀՀ քաղաքացիները 2018-ի համեմատ առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր