00:00:00

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

18:22, 30 մայիս 2018 Իրավական

Մայիսի 30-ին, ժամը 02:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Բեկոն մսամթերքի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Բեկոն մսամթերքի արտադրամասի մոտակայքում, Opel Vectra B մակնիշի (վարորդը` Գ. Գ., ծնված 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և մոտ 80 մ գլորվել ճանապարհի երթևեկելի հատվածում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Գ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր